g_image-180x120

“Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը (պատմություն և արդիական խնդիրներ)” 1-2 հոկտեմբերի, 2014

խորագրով միջազգային գիտաժողովը տեղի ունեցավ հոկտեմբերի 1-2-ին Երևանում: Գիտաժողովը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի կողմից:
Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն էին՝

– Հայկական հարցը և դիվանագիտական պայքարը Առաջին աշխարհամարտի տարիներին
– Օսմանյան կայսրության իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը
– Հայերի մասնակցությունը Առաջին աշխարհամարտին
– Հայ ժողովրդի կորուստները Առաջին աշխարհամարտում և դրանց հատուցման խնդիրները
– Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության արտացոլումը հայ ու համաշխարհային գեղարվեստական գրականության ու արվեստի մեջ

Գիտաժողովին իրենց մասնակցությունն ունեցան նաև քաղաքագետներ հետևյալ թեմաներով՝

Հայկ Սուքիասյան «Միջին Եվրոպայի» գերմանական հայեցակարգը և Առաջին աշխարհամարտը

Առաջադրված հիմնախնդրի շրջանակներում հետաքրքրական է պարզել, թե առաջին աշխարհամարտում և Հայոց ցեղասպանության գործում ինչ գաղափարական ուսմունքներ են ազդել թուրք ռազմաքաղաքական վերնախավի գաղափարաբանության վրա: Հայ պատմաքաղաքագիտական գրականության մեջ արդեն բավականաչափ ուսումնասիրվել է և հիմնավորվել է պոզիտիվիզմի (Օ. Կոնտ) ազդեցությունը թուրք վերնախավի վրա, սակայն ռազմավարական հարցերը բավարար չափով ուսումնասիրված չեն։ Կարծում ենք` մեզ համար պակաս կարևոր չէ Առաջին աշխարհամարտում և Հայոց ցեղասպանության իրականացման գեոստրատեգիական հարցերի ուսումնասիրության գործում գերմանական գեոստրատեգիական մտքի ուսումնասիրությունը: Այդ իմաստով բացառիկ նշանակություն ունի գերմանացի Ֆրիդրիխ ֆոն Նաումանի «Միջին Եվրոպա» (Mitteleuropa) հայեցակարգի ուսումնասիրությունը և նրա հնարավոր ազդեցությունը թուրք վերնախավի և Առաջին աշխարհամարտի վրա։ Ըստ էության` «Միջին Եվրոպայի» գերմանական հայեցակարգը տարածքների զավթման միջոցով ծավալման, կայսրություն ստեղծելու հայեցակարգ է: Մեր կարծիքով՝ դա մեծ ազդեցություն է ունեցել թուրք զինվորական, ստրատեգիական էլիտայի վրա։ Ենթադրելի է, որ դա կարող էր ազդել Թուրքիայի՝ Առաջին աշխարհամարտի մեջ ներքաշվելուն և իր հերթին նպաստել ցեղասպանության ոճրի մտահղացմանը։ Եվ ինչպես նշում է դեսպան Հենրի Մորգենթաուն` հղում անելով գերմանացի ռազմավարական մտքի ներկայացուցիչներ Ֆ. Նաումանի և Պ. Ռորբախի մոտեցումների վրա. «Համագերմանականության ներայացուցիչները մասնակից են հայկական հարցին»:
Մենք չենք կարող ասել, որ այդ ազդեցությունը այսօր էլ չկա կամ չի փոխանցվել միջնորդավորված կամ փոխանցված ձևով այսօրվա թուրք վերնախավին։

Լևոն Շիրինյան Թուրքիայի բալկանյան ռազմաքաղաքական շրջադարձը 1912-1913 թթ. և Արևմտյան Հայաստանը

Օսմանյան կայսրությունը 20-րդ դար թևակոխեց քայքայման ախտանիշով և ներքին ու արտաքին հավասարակշռության որոնումով։ Ըստ էության՝ Արևմուտքը, նրան դիտելով եվրոպական հավասարակշռության խաղացող, տվյալ կայսրությունը չէր դիտում քաղաքակիրթ աշխարհի մաս։ Այս միտումը դրսևորվեց բալկանյան երկու պատերազմներում Թուրքիայի ջախջախիչ պարտությամբ։ Թուրք վերնախավը հանգեց այն եզրակացության, որ ինքը արտամղվում է եվրոպական բալկաններից։ Այդ գործընթացին լուրջ փաստարկ հաղորդեց իտալա-թուրքական 1911-1912թթ. պատերազմը։
Ճգնաժամային իրադրության մեջ Օսմանյան կայսրության ռազմաքաղաքական ղեկավարությունը սկսեց որոնել թուրքական պետության ռազմավարական կենտրոնը։ Առաջին անգամ այդ մասին արտահայտվել էր սուլթան Աբդուլ Համիդը։ Նրա կարծիքով՝ ապագա թուրքական պետությունը պետք է կենտրոնանա մի եռանկյունում՝ Կ.Պոլիս, մահմեդական Սուրբ Վայրեր (Մեքկա) և արևելյան նահանգներ (Արևմտյան Հայաստան)։
1912թ. նախաձեռնված և 1914թ. հունվարի 26-ին ստորագրված Հայաստանի բարեփոխումների ռուսական ծրագիրը, ըստ էության, հայկական հարցի հովանավոր դիտեց, ինչպես 1876թ. Սան Ստեֆանոյի դաշնագիրն էր, նորից Ռուսաստանին։
Այսպիսով, պատմական հանգամանքների տեղաշարժը և թուրք ղեկավարության թշնամանքը եվրոպական արժեքային համակարգին՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման համամարդկային իրավունքին, հարկադրեց որոնել դաշինքներ և պատեհ առիթ հայկական հարցը թուրքական ըմբռնումով լուծելու համար։
Դաշինքը դարձավ Գերմանիայի գլխավորած բլոկը, իսկ առիթը Առաջին աշխարհամարտը։ Այլևս Հայաստանի ճակատագիրը կանխորոշված էր։ Միասնականությունից զուրկ, դիմադրողական կարողությունը կորցրած, իրական դաշնակիցներ չունեցող Հայաստանը և հայ ժողովուրդը դատապարտված էին։ Հայաստանի քաղաքական, ռազմական, մտավոր և ֆինանսական շրջանակները չգտան իրերի էությունից բխող համարժեք պատասխան։
Օսմանյան կայսրության ռազմաքաղաքական ղեկավարությունը հղացավ, ծրագրեց և գործադրեց մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող ցեղասպանության ակտ՝ այդպիսով ճանապարհ բացելով համաշխարհային պատմության մեջ ցեղասպանությունների՝ դրա հետևանքով անհարազատ մշակույթների ու քաղաքակրթությունների ոչնչացմամբ և ուրիշի հայրենիքների սեփականման պրակտիկա։
Այնուհետև հետևողականորեն սկսվեց հանցավոր ճանապարհով ձեռք բերված ժառանգությունների մարսման, ինքնությունների խեղաթյուրման և այլասերման տևական գործընթացը։

" data-description="

խորագրով միջազգային գիտաժողովը տեղի ունեցավ հոկտեմբերի 1-2-ին Երևանում: Գիտաժողովը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի կողմից:
Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն էին՝
– Հայկական հարցը և դիվանագիտական պայքարը Առաջին աշխարհամարտի տարիներին
– Օսմանյան կայսրության իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը
– Հայերի մասնակցությունը Առաջին աշխարհամարտին
– Հայ ժողովրդի կորուստները Առաջին աշխարհամարտում և դրանց հատուցման խնդիրները
– Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության արտացոլումը հայ ու համաշխարհային գեղարվեստական գրականության ու արվեստի մեջ
Գիտաժողովին իրենց մասնակցությունն ունեցան նաև քաղաքագետներ հետևյալ թեմաներով՝
Հայկ Սուքիասյան – «Միջին Եվրոպայի» գերմանական հայեցակարգը և Առաջին աշխարհամարտը
Առաջադրված հիմնախնդրի շրջանակներում հետաքրքրական է պարզել, թե առաջին աշխարհամարտում և Հայոց ցեղասպանության գործում ինչ գաղափարական ուսմունքներ են ազդել թուրք ռազմաքաղաքական վերնախավի գաղափարաբանության վրա: Հայ պատմաքաղաքագիտական գրականության մեջ արդեն բավականաչափ ուսումնասիրվել է և հիմնավորվել է պոզիտիվիզմի (Օ. Կոնտ) ազդեցությունը թուրք վերնախավի վրա, սակայն ռազմավարական հարցերը բավարար չափով ուսումնասիրված չեն։ Կարծում ենք` մեզ համար պակաս կարևոր չէ Առաջին աշխարհամարտում և Հայոց ցեղասպանության իրականացման գեոստրատեգիական հարցերի ուսումնասիրության գործում գերմանական գեոստրատեգիական մտքի ուսումնասիրությունը: Այդ իմաստով բացառիկ նշանակություն ունի գերմանացի Ֆրիդրիխ ֆոն Նաումանի «Միջին Եվրոպա» (Mitteleuropa) հայեցակարգի ուսումնասիրությունը և նրա հնարավոր ազդեցությունը թուրք վերնախավի և Առաջին աշխարհամարտի վրա։ Ըստ էության` «Միջին Եվրոպայի» գերմանական հայեցակարգը տարածքների զավթման միջոցով ծավալման, կայսրություն ստեղծելու հայեցակարգ է: Մեր կարծիքով՝ դա մեծ ազդեցություն է ունեցել թուրք զինվորական, ստրատեգիական էլիտայի վրա։ Ենթադրելի է, որ դա կարող էր ազդել Թուրքիայի՝ Առաջին աշխարհամարտի մեջ ներքաշվելուն և իր հերթին նպաստել ցեղասպանության ոճրի մտահղացմանը։ Եվ ինչպես նշում է դեսպան Հենրի Մորգենթաուն` հղում անելով գերմանացի ռազմավարական մտքի ներկայացուցիչներ Ֆ. Նաումանի և Պ. Ռորբախի մոտեցումների վրա. «Համագերմանականության ներայացուցիչները մասնակից են հայկական հարցին»:
Մենք չենք կարող ասել, որ այդ ազդեցությունը այսօր էլ չկա կամ չի փոխանցվել միջնորդավորված կամ փոխանցված ձևով այսօրվա թուրք վերնախավին։
Լևոն Շիրինյան – Թուրքիայի բալկանյան ռազմաքաղաքական շրջադարձը 1912-1913 թթ. և Արևմտյան Հայաստանը

Օսմանյան կայսրությունը 20-րդ դար թևակոխեց քայքայման ախտանիշով և ներքին ու արտաքին հավասարակշռության որոնումով։ Ըստ էության՝ Արևմուտքը, նրան դիտելով եվրոպական հավասարակշռության խաղացող, տվյալ կայսրությունը չէր դիտում քաղաքակիրթ աշխարհի մաս։ Այս միտումը դրսևորվեց բալկանյան երկու պատերազմներում Թուրքիայի ջախջախիչ պարտությամբ։ Թուրք վերնախավը հանգեց այն եզրակացության, որ ինքը արտամղվում է եվրոպական բալկաններից։ Այդ գործընթացին լուրջ փաստարկ հաղորդեց իտալա-թուրքական 1911-1912թթ. պատերազմը։
Ճգնաժամային իրադրության մեջ Օսմանյան կայսրության ռազմաքաղաքական ղեկավարությունը սկսեց որոնել թուրքական պետության ռազմավարական կենտրոնը։ Առաջին անգամ այդ մասին արտահայտվել էր սուլթան Աբդուլ Համիդը։ Նրա կարծիքով՝ ապագա թուրքական պետությունը պետք է կենտրոնանա մի եռանկյունում՝ Կ.Պոլիս, մահմեդական Սուրբ Վայրեր (Մեքկա) և արևելյան նահանգներ (Արևմտյան Հայաստան)։
1912թ. նախաձեռնված և 1914թ. հունվարի 26-ին ստորագրված Հայաստանի բարեփոխումների ռուսական ծրագիրը, ըստ էության, հայկական հարցի հովանավոր դիտեց, ինչպես 1876թ. Սան Ստեֆանոյի դաշնագիրն էր, նորից Ռուսաստանին։
Այսպիսով, պատմական հանգամանքների տեղաշարժը և թուրք ղեկավարության թշնամանքը եվրոպական արժեքային համակարգին՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման համամարդկային իրավունքին, հարկադրեց որոնել դաշինքներ և պատեհ առիթ հայկական հարցը թուրքական ըմբռնումով լուծելու համար։
Դաշինքը դարձավ Գերմանիայի գլխավորած բլոկը, իսկ առիթը Առաջին աշխարհամարտը։ Այլևս Հայաստանի ճակատագիրը կանխորոշված էր։ Միասնականությունից զուրկ, դիմադրողական կարողությունը կորցրած, իրական դաշնակիցներ չունեցող Հայաստանը և հայ ժողովուրդը դատապարտված էին։ Հայաստանի քաղաքական, ռազմական, մտավոր և ֆինանսական շրջանակները չգտան իրերի էությունից բխող համարժեք պատասխան։
Օսմանյան կայսրության ռազմաքաղաքական ղեկավարությունը հղացավ, ծրագրեց և գործադրեց մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող ցեղասպանության ակտ՝ այդպիսով ճանապարհ բացելով համաշխարհային պատմության մեջ ցեղասպանությունների՝ դրա հետևանքով անհարազատ մշակույթների ու քաղաքակրթությունների ոչնչացմամբ և ուրիշի հայրենիքների սեփականման պրակտիկա։
Այնուհետև հետևողականորեն սկսվեց հանցավոր ճանապարհով ձեռք բերված ժառանգությունների մարսման, ինքնությունների խեղաթյուրման և այլասերման տևական գործընթացը։

" data-url="http://armpolsci.com/hy/2014/10/14/the-first-world-war-and-the-armenians-history-and-actual-problems-october-1-2-2014/" data-title="“Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը (պատմություն և արդիական խնդիրներ)” 1-2 հոկտեմբերի, 2014" >