Գիտաժողովի հրավեր
11 05 2016 | Նորություններ
Կոնսոցիատիվ ժողովրդավարություն. քաղաքական մորֆոլոգիան և իրացման ներուժը
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2016թ. սեպտեմբերի 20-ը:
ՀՀ ԳԱԱ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ, ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆԸ
Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ, ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՅՔԻ և ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ օժանդակությամբ
սույն թվականի հոկտեմբերի 28-ին ժամը 12:00 նախատեսում են կազմակերպել գիտաժողով <<Կոնսոցիատիվ ժողովրդավարություն. քաղաքական մորֆոլոգիան և իրացման ներուժը>> թեմայով:
Ժողովրդավարական վարչակարգերի արդյունավետությունը հիմնականում պայմանավորված է այն սոցիալական միջավայրով, որտեղ նրանք գործում են։ Ժողովրդավարական վարչակարգերի բազմազանության մեջ առանձնահատուկ տեղ և նշանակություն ունի կոնսոցիատիվ ժողովրդավարությունը: Այս մոդելը կիրառելի է ինչպես բազմակազմ, այնպես էլ միակազմ հասարակությունների համար: Ցանկացած հասարակության բնութագրական են «հատվածական տարբերություններ»: Բազմակազմ հասարակություններում՝ որպես այդպիսի հատվածներ, հանդես են գալիս սեգմենտները, իսկ միակազմ հասարակություններում` ստրատաները: Կոնսոցիատիվ ժողովրդավարության մոդելը հատկապես հետաքրքրական է ուսումնասիրել զարգացման տեսության համատեքստում:
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2016թ. սեպտեմբերի 20-ը հետևյալ էլ. հասցեներով՝ armpolsciweb@gmail.com, cdgsinfo@gmail.com
Գիտաժողովին կարող են ներկայացվել նյութեր հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով
Թեզիսների ներկայացման պահաջներն են՝
Մասնակցի տվյալներ՝ ԱԱՀ, գիտական աստիճան, կոչում, կազմակերպություն
Թեմայի վերնագիր
Թեմայի համառոտ նկարագրություն
Ծավալը՝ 2 էջ (ամփոփումները՝ ռուսերեն, անգլերեն): Եթե թեզիսները օտար լեզվով են, ամփոփումները՝ համապատասխանաբար՝ հայերեն, անգլերեն կամ հայերեն, ռուսերեն:
Տառատեսակ՝ Arial Unicode, տառաչափը՝ 12, միջտողային միջակայքը՝ 1.5:
Գիտաժողովի կազմկոմիտե
" data-description="

Գիտաժողովի մանրամասներ