img_1171

ԿՈՆՍՈՑԻԱԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՐՖՈԼՈԳԻԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԳԱԱ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ, ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ նախաձեռնությամբ, ինչպես նաև Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ և ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՅՔԻ օժանդակությամբ տեղի ունեցավ <<Կոնսոցիալ ժողովրդավարություն. քաղաքական մորֆոլոգիան և իրացման ներուժը>> խորագրով գիտաժողովը: Գիտաժողովին իրենց մասնակցությունը ունեցան գիտնականներ (քաղաքագետներ, պատմաբաններ, սոցիոլոգներ, հոգեբաններ և այլք) հանրապետության տարբեր բուհերից և ակադեմիական շրջանակներից:

20160715_103328

Հայոց նորագույն պետականության քառորդ դարը

Հուլիսի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ <<Հայոց նորագույն պետականության քառորդ դարը>> խորագրով գիտաժողով: Գիտաժողովին իրենց մասնակցությունը ունեցան բազմաթիվ գիտնականներ (պատմաբաններ, սոցիոլոգներ, քաղաքագետներ, իրավագետներ և այլք) ՀՀ տարբեր բուհերից և ակադեմիական շրջանակներից: Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի Քաղաքագիտության բաժնի գիտաշխատողները՝ Լևոն Շիրինյան (քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր) Աշխարհակառույցը XXI դարում Էմիլ Օրդուխանյան (քաղաքագիտության թեկնածու) Ինտեգրման և ժողովրդավարացման գործընթացները հետխորհրդային երկրներում Հայկ Սուքիասյան (քաղաքագիտության թեկնածու) Կոնսոցիատիվ ժողովրդավարությունը հետխորհրդային բազմակազմ հասարակություններում Գուրգեն Սիմոնյան (քաղաքագիտության թեկնածու) Ուժեղ պետության կայացումը ազգային շահի արդիականացման համատեքստում

a242459

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ – 100. ՃԱՆԱՉՈՒՄԻՑ՝ ՀԱՏՈՒՑՈՒՄ

Հոկտեմբերի 15-16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ <<Հայոց ցեղասպանություն – 100. ճանաչումից՝ հատուցում>> խորագրով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին իրենց մասնակցությունը ունեցան բազմաթիվ հայագետներ (պատմաբաններ, սոցիոլոգներ, քաղաքագետներ, իրավագետներ և այլք) տարբեր երկրներից:

g_image-180x120

“Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը (պատմություն և արդիական խնդիրներ)” 1-2 հոկտեմբերի, 2014

խորագրով միջազգային գիտաժողովը տեղի ունեցավ հոկտեմբերի 1-2-ին Երևանում: Գիտաժողովը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի կողմից:

1 2