DSC01562-180x120

Սեմյուել Պ. Հանթինգթոնը և արդի քաղաքագիտական խոսույթը

Այսօր Մանկավարժական համալսարանում բուհի Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ «Սեմյուել Հանթինգթոնը և արդի քաղաքագիտական խոսույթը» խորագրով հանարապետական 4-րդ քաղաքագիտական գիտաժողովը:

Գիտաժողովին մասնակցում էին ՀՊՄՀ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի, ՀՀ միջազգային գիտակրթական կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ներկայացուցիչներ:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը կարևորեց գիտաժողովի թեմայի ընտրությունը՝ նշելով, որ ամերիկացի հասարակագետ և քաղաքագետ, «քաղաքակրթությունների բախման» տեսության հեղինակը արդի քաղաքագիտական մտքի խոշորագույն ներկայացուցիչներից է, իսկ նրա վերոնշյալ տեսությունը կարևորագույն դեր ունի քաղաքական մտքի զարգացման գործում:
ՀՊՄՀ ռեկտորը Հարվարդի համալսարանի պրոֆեսորի աշխատություններն ու հոդվածները այժմեական համարեց՝ մատնանաշելով վերջին շրջանում կատարվող քաղաքական իրադարձությունները, որոնք քաղաքակրթությունների բախման դրսևորման արտահայտություններ են:

«Գլոբալ քաղաքակրթությունը մտել է զարգացման այնպիսի փուլ, երբ քիչ թե շատ նշանակալից կոնֆլիկտները տեղի են ունենում ոչ թե ազգ-պետությունների, այլ տարբեր քաղաքակրթություններ ներկայացնող ազգերի և խմբերի միջև»,-Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանը ներկայացնելով «քաղաքակրթությունների բախման» տեսությունը՝ ևս կարևորեց ամերիկացի ամենահայտնի գիտնականին անդրադառնալն ու գիտաժողովի անցկացումը:
Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանը «Հանթիգթոնի տեղը արդի քաղաքագիտական մտքում» թեմայով զեկույցում նկատեց, որ հայ ժողովուրդն ունի հզոր պատմագիտական միտք, սակայն մեզանում բացակայում է քաղաքագիտական միտքը, այնինչ պետությունն առաջին հերթին կայանում է քաղաքագիտական մտքի և մտածողության շնորհիվ:

Լևոն Շիրինյանը ներկայացրեց 20-րդ դարի խոշորագույն քաղաքագետներին, նկատելով՝ Հանթիգթոնն առավել արդիական է, առաջին կարգի մեծություն, գիտնական ու քաղաքացի, ով ահռելի դերակատարում է ունեցել ԱՄՆ պետականության ձևավորման գործում. «Նա ոչ միայն նախագծել, վերլուծել ու շախմատային կանոններով բացատրել է, այլ գնացել է առավել խորքը՝ մշակութաբանական հարցադրմանը, պետությունների և ժողովուրդների մշակութային կոդի բացահայտմանը: Հանթիգթոնի մասին կարելի է շատ գրել, սովորել նրանից, իսկ մենք, լինելով քաղաքակրթությունների բեկման գծում ապրող և արարող ժողովուրդ, պետք է հասկանանք քաղաքակրթությունների բախման հանթինգթոնյան անվտանգության հայեցակարգը»,-եզրափակեց բանախոսը:
Գիտաժողովի մասնակիցները ՀՀ օրինակով անդրադարձան Հանթիգթոնի ՙՔաղաքական կարգի՚ պրոյեկցիային, Ուկրաինայի հանթինգթոնյան տեսանկյունին, քաղաքակրթության հիմքերի և ազգերի ինքնանույնականացման հիմնախնդիրներին, հանթինգթոնյան նույնականացման հայեցակարգին՝ իբրև ազգային շահի արդիականացման հիմք, անձի քաղաքական ազատությանը՝ որպես ժողովրդավարական համախմբման գրավական, պետականաշինության մշակույթի զարգացման տիրույթում ազգային ինքնության պահպանման միտումներին և այլն:
Աղբյուրը՝ http://armspu.am/news/ln/am/n/2861

" data-description="

" data-url="http://armpolsci.com/hy/2014/04/30/samuel-p-huntington-and-modern-political-discourse/" data-title="Սեմյուել Պ. Հանթինգթոնը և արդի քաղաքագիտական խոսույթը" >