Art3-180x120

“Հայոց ազգածագման խնդիրը. պատմագիտական և քաղաքագիտական տեսանկյուններ” գիտական քննարկում (27 սեպտեմբերի, 2014)

Մանկավարժական համալսարանում շարունակվում է Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվող քաղաքագիտական լսումների շարքը:Բուհն այս անգամ հյուրընկալել էր պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արտակ Մովսիսյանին:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի  դեկան Էդիկ Գևորգյանը որպես պատմաբան  բարձր գնահատեց հյուրի կատարած  ուսումնասիրությունները, ապա վստահեցրեց՝  հանդիպումը հագեցած կլինի գիտականությամբ և  մեր ազգի համար կարևոր հիմնահարցերից մեկի՝  ծագման վերաբերյալ խնդրի գիտական  պարզաբանմամբ:Հաշվի առնելով լսարանի  մասնագիտացումը՝ բանախոսը զեկույցի ընթացքում հայոց ազգածագման խնդրի վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց հիմնականում քաղաքագիտական տեսանկյունից:
<<Հայոց ազգածագման խնդիրը. պատմագիտական և քաղաքագիտական տեսանկյուններ>> թեմայով զեկույցում Արտակ Մովսիսյանը նկատեց՝ հայ ժողովրդի ծագման պատմությունը պետք է դիտարկել երկու հատվածով՝ հին ու միջին դարերում գիր առնված ավանդազրույցներ և նոր ժամանակների պատմագրություն ՝ 18-րդ դարից մինչ օրս:
<<Հայոց ազգածագման մասին ավանդազրույցները պատմության ընթացքում բազմիցս ենթարկվել են կրոնաքաղաքական փոփոխությունների>>,-նշեց պատմաբանն ու մեջբերելով մի շարք պատմական փաստարկներ՝ հիմնավորեց այն տեսությունը, որ հայերն այնուամենայնիվ Հայկական բնաշխարհի բնիկներ են, ովքեր ձևավորվել են հենց այդ տարածքում:Պատմաբանն իր ելույթում անդրադարձավ հայերի <<եկվորության>> տեսություններին՝ նշելով դրանց թե պատմագիտական, թե քաղաքական կողմերը և շեշտելով քաղաքական պատվերների հանգամանքը:Արտակ Մովսիսյանը խոսեց նաև քաղաքական մեկ այլ պատվերի`Ուրարտուի ոչ հնդեվրոպականության և ոչ հայկականության մասին: Նա անդրադարձավ նաև պատմության մերօրյա թուրք-ադրբեջանական կեղծարարությանը և, դիմելով ապագա պատմաբան- իրավագետներին, հորդորեց հետևողական լինել սեփական պատմությանն ու տեղեկատվական տեխնոլոգիանների միջոցով նպաստել դրա իրական լուսաբանմանը:Հանդիպման ընթացքում ՀՊՄՀ Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի դասախոս, քաղաքագիտության թեկնածու Հայկ Սուքիասյանն էլ ներկայացրեց թեմայի հետ առնչվող, հայ հասարակությանը գրեթե անհայտ և անտեսվող,սակայն ժամանակակից հայ ուրարատագիտության և մարդաբանության համար չափազանց կարևոր արժեք ներկայացնող Ռ. Խերումյանի գիրքը՝ նվիրված Կովկասի մարդաբանական ծագմանը, մասնավորապես՝ հայերի ծագմանը, որի ելակետը հայ ժողովրդի՝ իր հայրենիքում ավտոխտոն (անդրեածին) լինելու գաղափարն է:

Ավարտին ամբիոնի կողմից ներկաները ստացան ՀՊՄՀ դասախոս Լևոն Շահինյանի <<Ուրարտուի Առեղծվածը>> աշխատությունը:

" data-description="

" data-url="http://armpolsci.com/hy/2014/09/27/discussion-september-27-2014/" data-title="“Հայոց ազգածագման խնդիրը. պատմագիտական և քաղաքագիտական տեսանկյուններ” գիտական քննարկում (27 սեպտեմբերի, 2014)" >