11-180x120

Սեմյուել Հանթինգթոնի քաղաքական կարգի տեսությունը. քաղաքական գործընթացները ՀՀ-ում

Սեմինար Հայկական պետական մանկավարժական համալսարանում` Սեմյուել Հանթինգթոնի քաղաքական կարգի տեսությունը. քաղաքական գործընթացները ՀՀ-ում 24.03.2015
Էմիլ Օրդուխանյան (քաղաքական գիտությունների թեկնածու)

Մանկավարժական համալսարանում շարունակվում են քաղաքագիտական լսումները.այսօր Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ բուհում էր Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու, ԱՄՆ քաղաքագիտական ասոցիացիայի անդամ Էմիլ Օրդուխանյանը:

«3 տարի շարունակ քաղաքագիտական ոլորտի ներկայացուցիչները մեծ պատրաստակամությամբ են մասնակցում բուհում կազմակերպվող քաղաքագիտական լսումներին: Սա հնարավորություն է առավել լայն շրջանակներում ուսումնասիրել և վերլուծել պրակտիկ քաղաքագիտական խնդիրները, ինչը կնպաստի նաև մեր երկրում քաղաքագիտության զարգացմանը»,-ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետը:

ԱՄՆ քաղաքագիտական ասոցիացիայի անդամը ներկայացրեց «Սեմյուել Հանթինգթոնի քաղաքական կարգի տեսությունը.քաղաքական գործընթացները ՀՀ-ում» թեմայով զեկույցը՝ նկատելով, որ հանթիգթոնյան քաղաքագիտական հանճարը նրանում է, որ տասնյակ տարիներ անց էլ չի կորցնում արդիականությունը: Այն չի բնութագրում միայն մեկ պատմական շրջան, այլ դրա ճշգրիտ ձևակերպումներն ու մաթեմատիկական ճշգրտության հասցված բանաձևերը հնարավորություն են տալիս ուսումնասիրելու մոդեռնիզացված հասարակությունում առկա պրոցեսները, բնութագրելու, հիմնավորելու, ուղենշելու զարգացման հեռանակարները:

Էմիլ Օրդուխանյանը, «Հանթիգթոնյան տեսության» դիտանկյունից վերլուծեց հետխորհրդային Հայաստանում առկա հասարակական-քաղաքական դժվարությունները և նկատեց՝ արդիականացվող հասարակությունների ամենալուրջ խնդիրը հասարակական-քաղաքական անկայունությունն է. «Ավանդական հասարակարգից անցումը արդիականին հաճախ տանում է ոչ թե զարգացման, այլ հետընթացի.քաղաքական կարգը կարող է գոյություն ունենալ առանց ազատության, սակայն ազատությունն առանց քաղաքական կարգի գոյություն ունենալ չի կարող»:

«Հանթիգթոնյան տեսության» շրջանակներում՝ բանախոսն անդրադարձավ նաև քաղաքական ինստիտուտներին, իշխանությունների լեգիտիմության կարևորությանը, փոփոխվող հասարակարգերում առկա սոցիալական բարեփոխումների նկատմամբ հանրության բացասական վերաբերմունքին, կոռուպցիային և այլն:

Հանդիպման ընթացքում ծավալվեց ակտիվ երկխոսություն, որի ընթացքում ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին քաղաքագետին:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը aspu.am-ի հետ զրույցում կարևորեց հանրային դասախոսությունների դերը նշելով. «Լսումները հնարավորություն են տալիս արտալսարանային աղբյուրներից՝ օտարերկյա և հայ մասնագետներից ստանալ արդի հիմնախնդիրների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն, հայտնել կարծիքներ, կազմակերպել քննարկումներ, ուսանողների մոտ ձևավորելով հասարակական գիտակցություն և լայն աշխարհայացք»:

" data-description="

" data-url="http://armpolsci.com/hy/2015/03/24/s-huntingtons-political-order-theory-political-processes-in-armenia/" data-title="Սեմյուել Հանթինգթոնի քաղաքական կարգի տեսությունը. քաղաքական գործընթացները ՀՀ-ում" >