1111

Իրավունքի պատմական և արդիական ընկալումը (Հայացք Երևանից)

Սեմինար Հայկական պետական մանկավարժական համալսարանում` Իրավունքի պատմական և արդիական ընկալումը (Հայացք Երևանից) 13.11.2015
Լիլիթ Սարվազյան (փիլիսոփայական գիտությունների թեկնածու)

«Միջնադարի հայ իրավական միտքը և օրենսդրական գործունեությունը կարևոր նշանակություն ունեցան ոչ միայն տվյալ ժամանակաշրջանում, այլև հիմնարար գաղափարները և իրավական սկզբունքները ժառանգորդվեցին և գործադրվեցին հետագա դարերում.դրանք ուսանելի են  նաև ներկայի համար»,-այսօր Մանկավարժական համալսարանում կայացած քաղաքագիտական լսումների ընթացքում նշեց ամբիոնի ասիստենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Լիլիթ Սարվազյանը:

Վերջինս  ներկայացրեց միջնադարի հայ իրավունքի աղբյուրները՝ կանոնական իրավունքը, Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի հեղինակած դատաստանագրքերը, համապետական օրենսդրության ստեղծման նշանակությունը, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը:

Բանախոսն անդրադարձավ նաև հայ իրավունքի աղբյուրներին, փիլիսոփայական, քաղաքական և գաղափարախոսական հիմքերին,  հիմնավորեց հայ իրավունքի դերը հայոց պետականության կայացման և պետականազուրկ շրջաններում ազգապահպանման ու հայ հասարակության իրավական կարգավորման համար:

Զեկուցողն իր ելույթի ավարտին խոսեց նաև հայկական գաղթօջախներում հայ իրավական մտքի զարգացման մասին՝ նկատելով, որ նշանակալի են Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ Փառացը», որը առաջադրեց խորհրդարանական կառավարման փայլուն մոդել, ինչպես նաև «Աստրախանի հայոց դատաստանագիրք»-ն ու Նոր Նախիջևանի կանոնադրությունը:

Աղբյուրը՝ http://armspu.am/news/n/3832/ln/am

" data-description="

" data-url="http://armpolsci.com/hy/2015/11/13/%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d5%b6%d6%84%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%87-%d5%a1%d6%80%d5%a4%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%af%d5%a1%d5%ac%d5%b8/" data-title="Իրավունքի պատմական և արդիական ընկալումը (Հայացք Երևանից)" >