Էմիլ Օրդուխանյանը (քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ) Հայկական Քաղաքագիտական Կայքէջի հիմնադիրն է:

2001-2006 թթ. նա սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների, այնուհետև` լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետում` ստանալով ֆրանսերեն լեզվի մասնագետի և քաղաքագետի որակավորում:

2006-2008 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի քաղաքագիտության բաժնում որպես հայցորդ:

2009 թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2008-2009 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնում որպես ավագ լաբորանտ, իսկ 2009 թ. հունիսից մինչև 2014 թ. մարտ ամիսը եղել է ինստիտուտի գիտական քարտուղարը: Այժմ նա աշխատում է նույն ինստիտուտի քաղաքագիտության բաժնում որպես ավագ գիտաշխատող:

2008-2010 թթ. նա եղել է ՀՀ ԲՈՀ-ի 062 «Սոցիոլոգիայի և քաղաքագիտության» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը:

Նա դասավանդում է նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի UNESCO-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնում, Երևանի պետական համալսարանի Քաղաքական գիտության տեսության և պատմության ամբիոնում, ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի Քաղաքագիտության ամբիոնում:

Էմիլ Օրդուխանյանը Midwest Political Science Association – ի  և International Political Science Association-ի անդամ է:

Հեղինակ է հինգ մենագրության, մի շարք գիտական հոդվածների և հրապարակումների:

Մենագրություններ

Օրդուխանյան Է. Իշխանություն և ընդդիմություն. քաղաքական խոսույթի վերլուծություն, Երևան, Լիմուշ հրատ., 2010, 228 էջ:

Օրդուխանյան Է., Սուքիասյան Հ. Քաղաքական մշակույթի առանձնահատկությունները Հայաստանում, Երևան, Լուսաբաց հրատ., 2012, 94 էջ:

Շիրինյան, Լ., Օրդուխանյան Է., Սուքիասյան Հ. Հայոց ցեղասպանության երկրաքաղաքական համատեքստը և հայկական հարցի էվոլյուցիան, Երևան, Գիտություն հրատ., 2016, 135 էջ:

Օրդուխանյան Է. Քաղաքական խոսույթ. ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, Լիմուշ հրատ., 2016, 110 էջ:

Օրդուխանյան Է., Սուքիասյան Հ. Քաղաքագիտություն. ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, Լիմուշ, 2016, 248 էջ: